CREATURES FROM KOREAN MYTHOLOGY



Էլի իմ սիրելի թեմաներից մեկը: Հեսա կասեք կամ կմտածեք, որ ես բոլոր թեմաները շատ եմ սիրում չէ՞: Ինչ արած, իրոք տենց ա: Բայց ես առեղծվածային ամեն ինչը իրոք շատ եմ սիրում 😍 ու իմ 1-ին փուլի բլոգն էլ կապված էր առեղծվածային երևույթների հետ: Կարելի ա ասել կամ համարել` ինձ համար արդեն «հոբբի» է: Լավ շատ գլուխներդ չցավացնեմ ու անցնեմ թեմային: Էսօր առեղծվածային կենդանիներ կորեական դիցաբանությունից: Միակ թեման ա, որ անվերջ կարամ խոսամ ու պատմեմ լիքը բան, բայց հասկանում եմ, որ մեր բլոգի թեման Կորեան ա ու փոստերը կորեական ամեն ինչի մասին ա ոչ թե մենակ առեղծվածային երևույթների, որ անվերջ խոսամ: Երևի էդ նրանից ա, որ ստեղծագրության 3-րդ փուլում երևակայությանս շատ տեղ տվեցի ու ջրահարսերի մասին թույն պատմվածք գրեցի: Կամ երևի իմ ապագա ընտրած լուսանկարչուհու մասնագիտությունն էլ ա պահանջում ֆոտոշոպով երևակայությանս տեղ տալ: Մի խոսքով չգիտեմ: Ոնց որ էլի գլուխներդ սկսեցի ցավացնել չէ՞ 😂: Լավ իրոք անցանք թեմային: Էլի կներկայացնեմ բազմաթիվ կորեական առեղծվածային էակներից 2-ին: Սկսեցինք:

1. Gumiho (구미호 (구 — 9, 미 — պոչ, 호 —աղվես))

http://mar4586.narod.ru/trickster/kumiho.html
Կումիհոն արարած ա կորեական դիցարանից, որը ներկայացնում է իրենից կախարդ կին, ով ունակ է վերածվել 9 պոչանի աղվեսի: Նա կարող է լինել 1000 տարի ապրող էակ: Մշակույթում կումիհոն և նրա պատմությունները շարունակում են մնալ հայտնի: Հարավային Կորեայի ժողովրդական մշակույթի մեջ, հաճախ դառնում են տարբեր ժանրերի ֆիլմերի սյուժեն, սկսած սարսափ ֆիլմերից մինչեւ կոմեդիաներ: Մինչև այսօր էլ կորեական հասարակության մեջ պահպանվում է կումիհոների մասին լեգենդներն ու պատմությունները: 
https://moneysavetip.tistory.com/219

Նրա գերունակություններից մեկը այն է, որ կարողանում է փոխակերպվել գեղեցիկ աղջկա: Չնայած առասպելներում կան և հմայիչ երիտասարդի դառնալու մասին վարկածներ: Այս ձևով, առասպելական կենդանին սիրահարեցնում էր իրեն հակառակ սեռի ներկայացուցիչներին, որից հետո ուտում էր նրանց լյարդը (ըստ որոշ հավատալիքների): Իսկ ձեզ մոտ հարց չառաջացավ, թե ինչո՞ւ լյարդը 😕: Կարող եմ ասել, որ լյարդը պարունակում է մարդկային էներգիան, այսինքն ուտում ենք և ստանում էներգիա, որը պահվում է մեր լյարդում: Որոշ վաղ չինական լեգենդներում էլ կումիհոյի կերպարը լիքը դրական բնավորության գծեր ուներ, ու մարդկանց չէր սպանում լյարդը ուտելու համար: Բայց այդ կարծիքը վերացավ և պահպանվեց միայն կումիհոյի վատը լինելու պատմությունները: Որոշ տեղերում էլ կարծում էին, որ կումիհոն ուտում էր մեռած մարդկանց ուղեղն ու սիրտը` գիշերը գերեզմաններում թափառելով: Հիմա կորեացիների մեծ մասը կարելի ա ասել կիսով չափ հավատում են կումիհոյի գոյությանը, կիսով չափ չեն հավատում: Ես կարծում եմ իրանք նույն զոմբիներն են, որոնց մասին հայերն էլ գիտեն, բայց չգիտեմ որտեղից: Ու իմ ինտեռնետում առասպելական նյութերի որոնումը կամ իմ «հոբբիի» համաձայն հետաքրքրվելը ցույց են տվել, որ հայերն էլ են ունեցել առասպելական հերոսների ու երևույթների մասին պատկերացումներ, բայց միայն դրական են պատկերացրել: 

http://doramy.su/news/moia_devushka_kumiho/2013-08-28-63

Ասեմ, որ կումիհոյի գաղափարը կա նաև «Իմ ընկերուհին Կումիհո է» դոռամայում: Խորհուրդ կտամ նայեք դոռաման: Դոռաման ֆենտզի, մելոդրամա ու կոմեդիա ժանրերի միքսն ա: Գլխավոր դերերում են Լի Սունգ Ին և Շին Մին Ա: 
Լավ էսքանը Կումիհոն անցանք մյուսին:

2. Dokkaebi (도깨비)
http://fb.ru/article/380203/koreyskaya-mifologiya-personaji-legendyi-i-mifyi

Եկանք հասանք Տոկկեբիին: Ինչպես նախորդ փոստում ունեի գրած տոկկեբիի մասին տեղեկություններ կա «Գոբլին» դոռամայում:
http://doramy.su/news/goblin_dorama/2016-12-05-411

 Տոկկեբին նույնպես կորեական դիցարանի առասպելական երևույթներից ա: Տոկեբին գորշ տեսք ունի: Նա կախարդական է: Ունի կախարդական գլխարկ և փայտիկ: Այժմ փայտիկը հանդես է գալիս որպես կախարդական գավազան, իսկ վերջերս «ժամանակակից դիցարանում» նրանք ունեն միայն կախարդական գլխարկ: Սա կարող է մարդուն անտեսանելի դարձնել, ինչպես Հարրի Փոթերի «Անտեսանելի գորգը»:

http://darkbook.ru/goblin-misticheskoye-sushchestvo-podzemnogo-mira
Տոկեբբիի մի քանի տեսակներ կան, և մարդիկ իրանց հանդիպում են միայն մարդկային տեսքով:

Էսքանը էս թեմայի մասին: Շատ չեմ ուզում պատմեմ, բայց վերջում մի քիչ կընթարացնեմ ասելիքս: Ասածս էն ա, որ ժողովուրդ առեղծվածային երևույթներ ու հերոսներ ամեն տեղ կա, ամեն երկրում ուրիշ ձևա էդ ամեն ինչը: Իրանց մշակույթի համաձայն: Ու եթե ինչ-որ մեկը իմ նման շատ-շատ սիրեց առեղծվածային երևույթները ասեմ, որ մեր երկիրը իրական հանելուկ ա : Թեմայից շեղվեմ, բայց բոլորս էլ լսած կլինենք ջրահարսերի, միաեղջյուրների, կենտավրոսների ու նման շատ առասպելական հերոսների մասին: Կամ հեռու չգնանք մեր Հայաստանում էլ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վիպասանքի մեջ գոյություն ունեն արալեզներ: Դրանք իբր փորձել են կենդանացնել Արային: Մենակ էդ ապացույց ա, որ Հայաստանում էլ են եղել առասպելական արարածներ: Իսկ առասպելական երևույթների լինելու ապացույցն էլ, էն ա, որ ունեցել ենք հեթնոսական շրջանի աստվածներ ու աստվածուհիներ ու իրանցից ամեն մեկին վերագրել ենք որևէ առեղծվածային երևույթ: Մի խոսքով հանելուկ ա էս աշխարհը ու ոչ մեկ չգիտի իրականում կան տենց էակներ կամ եղել են վերացել են ոչ մեկ էդ չգիտի: Կներեք, եթե ձեր գլուխը էլի ցավացրեցի, բայց իրոք էս ամեն ինչը պատմության ու լոգիկայի հետ էլ կապ ունի: Նենց որ էսքանը ինձ թվում ա` ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց ու ինչ-որ չափով տեղեկացաք:



Հեղինակ` Ասրյան Մելինե

Комментарии

Популярные сообщения