EDUCATION IN KOREA



        Ողջույն բոլոր հետաքրքրասեր կարդացողներին: Էսօր ես խոսելու եմ նրա մասին, թե ինչպիսին ա ուսումը Կորեայում:Ես լիքը բան եմ կարդացել դրա մասին ու էսօր կընդհանրացնեմ ու իմ կարծիքի հետ միասին կասեմ ձեզ: Բոլորս էլ գիտենք, որ ուսումը ամենակարևոր պահանջներից ա մեր կյանքի ընթացքում: Բայց Հայաստանում, ուսմանը տրված չի էնքան մեծ ուշադրություն, ինչքան Կորեայում: Կորեացիները սովորում են բառից բուն իմաստով հենց ծնված օրվանից: Դպրոցներում մեծ կարևորությունը տալիս են հիմնական առարկաներին դե կորեերենը, մաթեմատիկան, բնագիտությունը ու սոցիալական գիտությունները: Ուսումնական տարին 2 կիսամյակ ա, ոնց որ ստեղ, բայց իրանց մոտ առաջինը տևում ա մարտից մինչև հուլիսի կեսերը, իսկ երկրորդը՝ օգոստոսից մինչև փետրվարի կեսերը, ու ինձ թվում ա , որ իրանց տարբերակն ավելի հարմար ա: Ուսումը սովորականի նման սկսվում ա ստեղի պես.
https://english.moe.gov.tw/cp-14-17594-b7fcd-1.html


      ➤Մանկապարտեզ- Էս տարիքում սովորացնում են խոսելն ու կարդալը,թվերը ու ամենափոքր բաները, անցնում են ֆիզկուլտուրա ու նույնիսկ գնում են էքսկուրսիաների: Իմ կարծիքով էս ամենհարմար ձևն ա մանկուց երեխային աշխարհի հետ ծանոթացնելու համար:


https://bangkok.unesco.org/content/new-education-policies-and-practices-south-korea


      ➤Հիմնական դպրոց- Կորեերեն ասում են չհոդին հակե : Էս մեկը 6-12 տարեկան երեխաների համար ա ու հիմնականում խորանում են հիմնական առարկաների վրա, ավելացրած երաժշտությունն ու նկարչությունը, ինչը երեխային տալիս ա գոնե մի քիչ տեղեկություն արվեստից:
      ➤Միջնակարգ դպրոց- Կորեերեն՝ չունհակե: Սովորում են 12-15 տարեկան երեխաները: Քանի որ իրանք ավելի հասուն են, իրանցից արդեն պահանջում են ավելի շատ, օրինակ, պիտի հագնեն դպրոցական համազգեստ և անեն համեստ սանրվածքներ: Բազային առարկաներին ավելանում են պատմությունը, չինական հերոգլիֆները, մշակույթը, էթիկան, ինֆորմատիկան ու տնտեսագիտությունը: Ընդհանրապես իրանք ունենում են 6 դասաժամ ամեն օր, բայց գրեթե բոլորը անհատ մարդկանց մոտ պարապում են տարբեր առարկաներ: Իրանք դպրոցում ու դպրոցից դուրս ունեն գրադարաններ, որտեղ ոչ միայն գնում են գիրք կարդալու, այլև դասերն են անում: Էս ամենի պատճառով դպրոցականները տուն են գալիս գիշերվա 12-ին ու նույնսիկ ավելի ուշ:
      ➤Ավագ դպրոց- Կորեայում առավել հայտնի ա որպես կոդինհակկե : Սովորում են 17-19 տարեկանում: Կան ավագ դպրոցներ, որ մասնագիտանում են մի քանի ուղղությամբ: Ավագ դպրոց գնում են համ էլ քոլեջ ընդունվելուն նախապատրաստվելու համար:
      ➤Քոլեջ ընդունվելու համար դպրոցականները պիտի տան քննություն՝ սունըն: Քննությունը թեստերով ա լիոնում: Կորեայում քննությունը չեն տալիս շարադրությունների, բանավոր հարցերի, ուսուցչի հանձնարարությունների միջոցով, որովհետև հնարավոր ա կոռուպցիայի առկայություն, ինչը Կորեայում թույլատրված չի:
https://www.flickr.com/photos/68558939@N00/5027332687/in/photostream/


      ➤Համալսարան- Ուսանողները ընդունվում են քոլեջից հետո ու ընդունվելուց տանջանքների միջով են անցնում: Սովորում են 4 տարի:
      ➤Մագիստրատուրա կարող են սովորել ըստ ցանկության, համալսարանից հետո: Ավարտելուց հետո կստանան թեկնածուի աստիճան:
      Էս ամբողջ իմանալուց հետո ասեմ իմ կարծիքը: Կան առավելություններ ութերություններ: Առավելություններից են բարձր գիտելիքներ ստանալը, ամենինչից տեղեկացված լինելը, լեզուների իմացությունը, իսկ թերություններից՝ բարձր վարձը, մեծ ծանրաբեռնվածությունը, քննությունների մեծ դերը:
       Մերսի շատ կարդալու համար, հույս ունեմ գտաք ձեզ անհրաժեշտ տեղեկությունը: Հետևեք մեր բլոգին Կորեայի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար:

                                                                                    Հեղինակ` Քնարիկ Գևորգյան

Комментарии

Популярные сообщения