K-POP LITTLE KNOWN GROUPS



       Հելլոուու բոլորին !!! Ինձ թվում ա բոլորս էլ գիտենք ինչ ա k-pop կոչվածը չէ՞: Ու հա՜ստատ գիտենք BTS, EXO, BLACKPINK, GOT7 ու տենց լիքը խմբեր: Դրա համար ես որոշել եմ էսօր խոսել քիչ հայտնիությամբ k-pop խմբերի մասին: Կխոսեմ 3 խմբի մասին, ինձ թվում ա ձեզ հետաքրքիր կլինի: Սկսե՞նք:
http://www.fanpop.com/clubs/ft-island/images/40433499/title/ft-island-discuss-june-comeback-with-dazed-photo

      Առաջին խումբը F.T.Island բոյբենդն ա, որ չնայած կազմավորվել ա 2007 թվականին ու շատ երկար գործունեություն ա ունեցել, էդքան էլ շատ մարդիկ չեն, որ ճանաչում են իրանց: Կարիերայի սկզբում իրանց Lovesick երգը 6 շաբաթ կորեական չարթերում առաջինն ա եղել: Ոնց որ բոլոր խմբերը, իրանք էլ ունեն իրանց ֆանդոմի անունը` Պրիմադոննա ու իրանց ֆանդոմի գույնը` վառ դեղին: F.T.Island-ի երգերը հիմնականում հարդ ռոք, ֆանկ ռոք, քեյ փոփ ժանրերի են: Խմբում 5 հոգի են`
   ➤Չհվե Ջոն Հունը- խմբի լիդերն ա, կիթառիստը ու ստեղնաշարային գործիքների նվագողը,
   ➤Լի Հոն Կի- վոկալիստն ա խմբի, ու ֆաներին գրավել ա հենց իրա ձայնը,
   ➤Լի Ջե Ջին- վոկալիստ, բաս կիթառիստ,
   ➤Սոն Սըն Հյոն- վոկալիստ,կիթառիստ,
   ➤Չհվո Մին Հվան- մակնե, հարվածային գործիքներ:
   Ավելացնեմ, որ ես խումբն իմացել եմ կորեական սերիալների միջոցով, որովհետև իրանցից Լի Հոն Կին խաղացել ա «Հվայուգի» սերիալում, որը ուղղակի ինձ հիացրել ա, իսկ Լի Ջե Ջինը խաղացել ա «Հարուստ տղամարդը» սերիալում: Իրանք երկուսն էլ ինձ դուր են եկել ու խումբը շատ եմ սիրում:
https://post.naver.com/viewer/postView.nhn?volumeNo=4540206&memberNo=25606334


       Մյուս խմբում աղջիկներ են: Խումբը կոչվում ա Gugudan: Խումբը դեբյուտ ա արել 2016 թվականի ամռանը: Ֆանդոմի անունը` Դան- ջջակ կամ Dear friend: Խումբը կազմված ա 8 աղջիկներից`
  ➤Միմի-հիմնական վոկալիստ,վիզուալ
  ➤Հանա-լիդեր, գլխավոր պարող, վոկալիստ, վիզուալ
  ➤Հեբին-գլխավոր վոկալիստ
  ➤Նայոն-ռեփեր, վիզուալ, հիմնական վոկալիստ
  ➤Սեջոն-գլխավոր վոկալիստ, խմբի դեմքը
  ➤Սելլի-գլխավոր պարող, գլխավոր ռեփեր, վոկալիստ
  ➤Սոի- վոկալիստների առաջնորդ
  ➤Մինա-գլխավոր պարող, գլխավոր ռեփեր, վոկալիստ:
       Խումբը էդքան էլ հայտնի չի, բայց խմբի անդամները շատ տաղանդավոր են ու արժանի են ավելի մեծ ուշադրության: Էս խումբն էլ եմ իմացել սերիալի միջոցով: Էդ սերիալը կոչվում ա «Դպրոց 2017» ու ընդեղ խաղացել ա Սեջոնը` գլխավոր դերում: Ինքը մասնակցել ա նաև Պրոդյուսեր 101 շոուին Մինայի հետ ու գրավել են երկրորդ ու իններորդ տեղերը: Իրանց վերջին երգը ‘ A girl like me’ երգն ա:
https://onehallyu.com/topic/522463-day6-for-grazia-interview/

        Ու՞ր հասանք: Հասանք ամենահավես խմբին: DAY6: Էս խումբը համեմատաբար շատ մարդիկ գիտեն ու իրանք իմ ամենասիրած խմբերի շարքում երկրորդն են: Խումբը դեբյուտ ա արել 2016 թվականի փետրվարին: Խմբի ժանրերն են հիմնականում քեյ փոփ, փոփ ռոք, ալտերնատիվ ռոք: Ֆանդոմի պաշտոնական անունը My day ա: Խմբի անդամներն են`
    ➤Ջեյ-վոկալիստ, ռեփեր, կիթառահար,
    ➤Սոնջին- լիդեր, գլխավոր վոկալիստ, կիթառահար,
    ➤Յոնքեյ- ռեփեր, վոկալիստ, բասիստ,
    ➤Վոնպիլ- վոկալիստ, նվագում է սինթեզատոր,
    ➤Դոուն- թմբկահար:
      Էսօր ներկայացրի 3 խումբ, 3 խմբից էլ երգեր լսել եմ ու հավանել եմ, բայց առաջին 2 խմբերը էդքան էլ շատ չեմ լսում: 3րդ խմբի` Day6-ի մասին ուզում եմ մի բան ասեմ: Իրանց երգերը լսելուց ուղղակի պետք ա ավելի ուշադիր լինել որոշ առումներով ու ընկալել իրանց յուրահատուկ ունակությունները: Իրանց երգերի խոսքերն էլ շատ խորն են ու պետք ա ճիշտ հասկանալ ու հենց էդ պատճառով իրանց շատ-շատ եմ սիրում:



                                                                      Հեղինակ` Քնարիկ Գևորգյան

Комментарии

Популярные сообщения